ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Ուզում եմ գնալ իմ երազանքների երկիրը

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ. Ուզում եմ գնալ իմ երազանքների երկիրը
01.03.2013 | 13:09

Երկիր, որտեղ Ֆորշը, Հախվերդյանը, Շուշանը, Նունեն ուղղակի երգիչ են:
Երկիր, որտեղ Ժիրոն, Կոմանդոսը, Դալիբալթայանը, Ագոն, Վիտոն, Սեյրանը ուղղակի Հայաստանի Ազգային հերոսներ են:
Երկիր, որտեղ Լևոնը, Ռոբերտը, Սերժը ուղղակի ազգը համախմբող առաջնորդներ են:
Երկիր, որտեղ տաքսիստը ուղղակի տաքսիստ է, լրագրողը լրագրող է, ֆիզիկոսը ուղղակի ֆիզիկոս է, պատմաբանը` պատմաբան է:
Երկիր, որտեղ հինգ հազար դրամը կամ հիսուն դոլարը ուղղակի ապրանք գնելու, հաց ուտելու ու շոր առնելու միջոց է:
Երկիր, որտեղ հարսանիքը ուղղակի հարսանիք է, ծնունդը ուղղակի ծնունդ է, թաղումը ուղղակի թաղում է:
Երկիր, որտեղ ես ես եմ, դու դու ես, նա նա է , իսկ մենք` բոլորս:
Երազանքն ու հիշողությունը դա միակ բանն է, որ ոչ մեկը մեզանից երբեք չի կարող խլել, գնել, գողանալ:
Անկեղծ ասեմ` տեսել եմ այդ երկիրը, շատ կարճ, շատ, բայց տեսել եմ 1988-1991-ը:
Բայց էլի եմ ուզում, ինձ համար չէ, երեխեքիս համար, էս նոր սերնդի համար, որ բացի չարից ու փոխադարձ ատելությունից, ստից ու ստորությունից իր շուրջն ուրիշ բան չի տեսել ու չի տեսնում:
Ուզում եմ գնալ իմ երազանքների երկիրը:
Իմ Հայաստանը:
Ուզում եմ: Սպասելու եմ: Երազելու եմ: Ստեղծելու եմ:
Ու հաստատ ապրելու եմ:

Դիտվել է՝ 4773

Մեկնաբանություններ